Մեր մոտեցումը թիմային է: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է զգում ոչ միայն աշխատանքի իր բաժնի նկատմամբ, այլև ընդհանուր արդյունքի` պացիենտի առողջության վերականգման համար: Խմբի բոլոր օղակների համաձայնեցված գործունեության շնորհիվ ախտորոշիչ-բուժական համակարգը ընդունվում է պացիենտի կողմից` որպես մի ամբողջական գործընթաց: ՀԱՍԿ-ը բուժական աշխատանքում առաջնորդվում է միջազգային չափանիշներով: Մեր հաջող աշխատանքի գրավականն է համարվում բարձր ախտորոշիչ-բուժական մակարդակը, որին միանում է նաև բարձրորակ քույրական խնամքը: Գործունեության արդյունքների բարձրացման նպատակով ՀԱՍԿ-ում իրականացվում է որակի շարունակական հսկողություն: Մենք առաջնորդվում ենք հիվանդանոցների համար Միջազգային Ակրեդիտացիայի Միացյալ Հանձնաժողովի չափանիշներով: ՀԱՍԿ-ի բոլոր մասնագետները ժամանակ առ ժամանակ բարձրացնում են իրենց որակավորումը առաջատար ամերիկյան և եվրոպական կլինիկաներում:
ԲԺԻՇԿ-ՍՐՏԱԲԱՆՆԵՐ
Ներկայումս ՀԱՍԿ-ում կանոնավոր հսկողության տակ են գտնվում սրտի հիվանդություններով մոտ 13 հազար պացիենտներ: Յուրաքանչյուր տարի մեզ մոտ կատարվում են մոտ 9 հազար ամբուլատոր քննություններ, մոտ 300 էնդովասկուլյար միջամտություններ (կորոնար անոթների պլաստիկա և ստենտավորում, աբլացիաներ) և ավելի քան 350 վիրահատություններ` սրտի ռիթմի ամենատարբեր խանգարմների շտկումների համար: Մեր փոխարեն խոսում են մեր գործերը, որոնցից շատերը իրենց նախադեպը չունեն Հայաստանում և տարածաշրջանում: - Առաջին սրտի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 2001թ.-ի դեկտեմբերի 25-ին: Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման ներսրտային հետազոտություն է 1%-ից ցածր ընդհանուր ռիսկերով:
- Առաջին վերփորոքային տախիկարդիայի աբլացիան իրականացվել է 2002թ.-ի հունվարի 30-ին: Հարաբերաբար անվտանգ և արդյունավետ միջամտություն է, 1-2% ընդհանուր ռիսկերով, կախված առիթմիայի տեսակից 80-98% արդյունավետությամբ, որը իրականացվում է ռադիոհաճախական հոսանքով` առիթմիայի օջախը վնասելով:
- Առաջին երկխոռոչանի սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիան իրականացվել է 2002թ.-ի փետրվարի 23-ին:
- Առաջին կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիան իրականացվել է 2002թ.-ի մարտի 21-ին:
- Առաջին փորոքների կծկումները սինխրոնացնող սարքի իմպլանտացիան իրականացվել է 2002թ.-ի օգոստոսի 9-ին: Սրտային անբավարարության բարելավման (սրտային անբարարության ֆունկցիոնալ դասի լավացման) նպատակով սրտի խթանում է:
- Առաջին կոմբինացված փորոքների կծկումները սինխրոնացնող սարքի իմպլանտացիան իրականացվել է 2004թ.-ի մայիսի 26-ին: Կոմբինացված սարք է սրտային անբավարարության բարելավման և սրտային հանկարծամահության ռիսկերի իջեցման համար:
Վերջին երեք տարիների նվաճումները - Առաջին փորոքային տախիկարդիայի աբլյացիան իրականացվել է 2006թ.-ի հունիսի 20-ին: Ներկայումս կառուցվածքային առողջ սրտով փորոքային տախիկարդիաների աբլացիաները ՀԱՍԿ-ում իրականացվում են 1-2% ընդհանուր ռիսկերով և 80-95% արդյունավետությամբ` կախված տեսակից:
- Առաջին տրանսեպտալ պունկցիայով աբլյացիան իրականացվել է 2009թ.-ի հոկտեմբեր ամսին: Ձախակողմյան լրացուցիչ անցուղիների աբլացիան տրանսեպտալ պունկցիայով 95-98% արդյունավետությամբ իրականացվող միջամտություն է, որը իրականացվում է 1-2% ընդհանուր ռիսկերով:
- Առաջին թոքային երակների իզոլյացիայի աբլացիան իրականացվել է 2009թ.-ի նոյեմբեր ամսին: Նախասրտերի շողացման արմանատական բուժման ժամանակակից տարբերակն է:
- 2007թ.-ի հունվարին առաջին անգամ տարածաշրջանում ներ է դրվել սրտի ռիթմի խանգարման հայկական տվյալների բանկը:
- 2008թ.-ի փետրվարին ամբողջապես ստեղծվել է հիվանդության պատմության թվային քարտադարանը:
ՀԱՍԿ տվյալների համակարգչային բանկը հնարավորություն է տալիս հետադարձ կապ ապահովել պացիենտների հետ :
|