![]() |
|
|
||
| Մասնագիտական տերմինաբանության ցանկ ՀԱՍԿ-ում օգտագործվող տերմինաբանության ցանկ | ||||
|
|
Բժշկական ծառայության բարձր ստանդարտների հետ մեկտեղ ՀԱՍԿ-ում մեծ ուշադրություն է դանձվում արագ և ամբողջական դիագնոստիկային: Այս նպատակի համար մեր կլինիկան հագեցված է ոչ միայն ժամանակակից սրտաբանական սարքավորումներով, այլ նաև էքսպրես լաբորատորիայով: Յուրաքանչյուր պացիենտի հետազոտման և վարման պլանը, ինչպես նաև բոլոր քննությունների արդյունքները մուտքագրվում են հատուկ համակարգչային տվյալների բանկում: Մշակվել է աշխատանքի նոր մեթոդ, որի շնորհիվ այնպիսի հետազոտությունները, ինչպիսիք են հոլտեր մոնիտորինգը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստը կատարվում և գնահատվում են բազմաստիճան մասնագիտական սկզբունքով: Օրինակ` Ձեր հոլտեր քննության արդյունքը (ամբուլատոր ԷՍԳ մոնիտորինգ), մինչ թղթի վրա պատրաստի ձևով հայտնվելը, անցնում է մանրակրկիտ վերլուծություն` սկզբում վերծանում է համակարգիչը, հետո վերանայվում է տեխնիկի կողմից ձայնագրման որակի և վերծանության ճշտության համար: Դրանից հետո վերանայվում է մեկ ուրիշ տեխնիկի կողմից, որը պատրաստում է քննության արդյունքների նախնական տարբերակը: Այնուհետև ֆունկցիոնալ-ախտորոշող բժիշկը վերլուծում է տվյալները և պատրաստում վերջնական տարբերակը, իսկ ամենավերջում սրտաբանը կամ առիթմոլոգը, մանրամասնորեն ուսումնասիրում է ներկայացված տվյալները և վերջնական եզրակացության հանգում, ինչպես նաև որոշում հետագա վարման պլանը, քայլեր մշակում բուժման համար: Լավ հղկված մեխանիզմի շնորհիվ ախտորոշիչ գործընթացը տևում է ընդամենը մի քանի ժամ: ՀԱՍԿ-ի անձնակազմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մաքսիմալ բարենպաստ պայմաններ ապահովի պացիենտներին` կլինիկայում գտնվելու ողջ ընթացքում: Մեզ մոտ իրագործվում է պացիենտների հավասար իրավունքների սկզբունքը: Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնը հարգում է բոլոր պացիենտների իրավունքները հավասարապես և անհատապես: Անկախ սոցիալական կարգավիճակից` յուրաքանչյուր պացիենտին տրամադրվում է միանման որակյալ բուժծառայություն, ուշադրություն և խնամք: ՀԱՍԿ-ը մշակել, հրապարակել և կիրառում է պացիենտների տվյալների գաղտնիության իր քաղաքականությունը, որին Դուք կարող եք ծանոթանալ այստեղ :
Դուք կարող եք մեզ դիմել ոչ միայն Ձեր բժշկի նշանակմամբ, այլև ինքնուրույն:
Ձեր քննությունը, ախտորոշումը և բուժումը ՀԱՍԿ-ում առավելագույնս արագ և լավ կազմակերպելու համար մենք ստեղծել ենք բժիշկ-սրտաբանի մոտ պացիենտի հերթագրման համակարգ: Դրա համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (010) 49 91 01, (010) 45 56 71, (010) 47 32 33 կամ բջջային (091) 407493 և հերթագրվել այցի համար: Դուք կարող եք դիմել կոնկրետ բժշկին (Ձեր ցանկությամբ), կամ էլ ընդհանուր կարգով հերթագրվել ամենամոտ ազատ օրվա և ժամի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել վերը նշված հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք հեռախոսով զրուցել կլինիկայի պատասխանատու բուժքրոջ հետ, բացատրել նրան Ձեր գանգատները, և նա կօգնի Ձեզ սրտաբանի ընտրության և այցի ժամկետների հարցում: Շտապ կոնսուլտացիայի անհրաժեշտության դեպքում Ձեր բժիշկը կարող է դիմել մեր մասնագետներին ցանկացած ժամանակ հետևյալ հեռախոսահամարներով (010) 49 91 01, (010) 45 56 71, (010) 47 32 33 կամ բջջային (091) 407493: Ծանր, ոչ ստաբիլ և առողջական վիճակի պրոգրեսիվ վատթարացմամբ հիվանդներին տրամադրվում է շտապ բուժօգնություն: ՀԱՍ-ում Ձեր հարկավոր չեն հովանավորներ և միջամտողներ: Ուղղակի զանգահարեք և հերթագրվեք այցելության համար:
Արտերկրից ժամանող պացիենտների համար նախատեսված ծրագիր
Բարձր մակարդակի բուժծառայության և շատ ցածր տոկոսային բարդությունների շնորհիվ ընդլայնվում է ՀԱՍԿ պացիենտների աշխարհագրությունը: Օր օրի մեծանում է ՀԱՍԿ-ի արտասահմանյան պացիենտների թիվը:
Հարմարավետություն ապահովելու, բարոյահոգեբանական և կենցաղային դժվարությունները թեթևացնելու նպատակով` ՀԱՍԿ-ը կազմակերպում է հեռակա կոնսուլտացիաներ (հեռախոս, էլեկտրոնային փոստ, ֆաքս) և համաձայնեցնում է արտերկրից ժամանող պացիենտների այցելության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատության ամսաթիվը: Կատարվում են նաև հյուրանոցային համարների նախնական պատվիրում, պացիենտին օդակայանում դիմավորում և տեղափոխում: Վիրահատությունից հետո կարող է կազմակերպվել նաև պացիենտի անհատական խնամք (հատուկ պատրաստված խնամողների կողմից) և այլն:
Մեր ինտերնետային էջի միջոցով մենք կօգնենք, որպեսզի Դուք ավելի շատ գիտելիք ունենաք Ձեր առողջության մասին
Վերջին 10-15 տարիների համաշխարհային առողջապահական փորձը ցույց է տալիս, որ բուժման լավ արդյունք ստանալու համար միայն բժշկի գիտելիքները քիչ են: Անհրաժեշտ է, որ պացիենտները նույնպես որոշակի գիտելիքներ ունենան իրենց առողջության մասին: Բուժման լավագույն արդյունք ապահովելու համար շատ անհրաժեշտ է, որ Դուք աջակցեք և օգնեք ոչ միայն սրտաբանին, այլև ինքներդ Ձեզ: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ՀԱՍԿ-ը պացիենտների համար մշակել է մի շարք գրքույկներ և ձեռնարկներ: Այս աշխատանքները հանրամատչելի բնույթ են կրում և նպատակաուղղված են բավարարելու պացիենտին անհանգստացնող հիմնական հարցերը: Ուզում ենք հատուկ նշել, որ այստեղ բերված նյութերը հանդիսանում են հանրամատչելի, և միայն Ձեր բժիշկը կամ սրտաբանը կարող է որոշել, թե որն է Ձեզ վերաբերում, կամ որն է Ձեզ համար օգտակար: Մենք չենք խրախուսում այս նյութերի հիման վրա կատարվող ինքնաբուժությունը: Հիշե’ք, հիվանդություններով պետք է զբաղվեն միայն մասնագետները: |
| Copyright © 2005 - 2010 Arrhythmology Cardiology Center of Armenia LLC. All Rights Reserved | ||
| ADM 130 1.01 AM 06/2006 | Վերջին փոփոխությունները 05.06.2010 |
|