Մեր առաջնահերթ խնդիրը, ձեր առողջությունն
ACG in Russian    ACG in English    ACG in Armenian   
Մասնագիտական տերմինաբանության ցանկ ՀԱՍԿ-ում օգտագործվող տերմինաբանության ցանկ

ՀԱՍԿ-ն իրականացնում է անհետաձգելի և պլանային, ամբուլատոր և ստացիոնար, ինչպես նաև դիսպանսեր բժշկական օգնություն սիրտ-անոթային հիվանդությամբ տառապող երեխաների և մեծերի համար: ՀԱՍԿ-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք խորությամբ զբաղվում ենք

  • սրտի ռիթմի խանգարումներով
  • սրտի իշեմիկ հիվանդությամբ
  • հիպերտոնիկ հիվանդությամբ
  • սրտային անբավարարությամբ
ՀԱՍԿ-ը մեր տարածաշրջանում առաջատարներից մեկն է:

Կլինիկայի հնարավորությունները թույլ են տալիս կատարել սիրտ-անոթային հիվանդությունների լիարժեք ախտորոշում, ժամանակակից ուսումնասիրություններ, հետազոտություններ, կոնսերվատիվ բուժումներ և վիրաբուժական միջամտություններ:

Ստացիոնար ծառայություններ

  • սրտի խոռոչների կատետերիզացիա
  • սրտի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
  • վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների, գլխուղեղի և երիկամի անգիոգրաֆիա
  • բալոնային վալվուլոպլաստիկաներ
  • սրտի անոթների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • սրտի ռիթմը վարող սարքերի (ստիմուլյատորներ), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների, սրտի աշխատանքը վերասինխրոնիզացնող սարքերի և դիագնոստիկ մինի համակարգերի իմպլանտացիաներ
  • սրտի բոլոր տիպի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ
  • սրտի փորոքային և վերփորոքային ռիթմի խանգարումների ռադիոհաճախականային աբլյացիա (վերացում)
Սրտային անբավարարության տնային բուժքույրական խնամք

Հաշվի առնելով սրտային անբավարարության բուժման ներկայիս միջազգային փորձը, ՀԱՍԿ-ը 2009 թ-ից առաջարկում է նոր բուժծառայություն` «Սրտային անբավարարության տնային բուժքույրական խնամք»:

Ծրագրի նպատակն է` սրտային անբավարարությամբ տառապող անշարժունակ պացիենտների արտահիվանդանոցային սրտային խնամքը կազմակերպել ժամանակակից միջազգային փորձի և գիտելիքների հիման վրա: Հատուկ այս նպատակով վերապատրաստված բուժքույրը կօգնի բարելավել տնային պայմաններում բուժվող սրտային անբավարարությամբ պացիենտների բժշկական խնամքն ու կյանքի որակը: Սրտային անբավարարությամբ պացիենտների խնամողների և ընտանիքի անդամների համար ծրագիրը ներառում է հատուկ ուսուցում:

Ծրագիրը ենթադրում է սրտային անբավարարությամբ պացիենտների բուժքույրական խնամք, հսկողություն և բուժում ՀԱՍԿ սրտաբանների անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև պարբերական այցեր պացիենտին :

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ բուժծառայությունները.

  • Պացիենտի վիճակի կլինիկական արժևորում
  • Շարունակական հսկողություն տնային պայմաններում
  • Լաբորատոր քննություններ
  • Օբյեկտիվ զննում
  • ԷՍԳ քննություն
  • Պացիենտի դեղորայքային բուժման վերահսկողություն
  • Պացիենտի և նրա ընտանիքի անդամների իրազեկում և հիվանդությանն առնչվող կրթություն
  • Բժիշկ- բուժքույր-պացիենտ շարունակական կապի ապահովում:
Ամբուլատոր հետազոտություններ

ՀԱՍԿ-ի ամբուլատոր հետազոտությունների գնացուցակը


  • Էլեկտրոկարդիոգրաֆիա (ԷՍԳ)
  • Էխոկարդիոգրաֆիա (ԷԽՈ ՍԳ)
  • Հոլտեր մոնիտորինգ
  • “Հատուկ վիճակների” մոնիտորինգ (Էվենտ)
  • Սրտի ռիթմը վարող սարքերի աշխատանքի ախտորոշում և հետազոտում
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստեր (Տրեդ Միլ)
  • Արյան բիոքիմիական քննություն (կիրառվում է էքսպրես մեթոդիկա` մեկ կաթիլ արյան օգտագործմամբ)
  • Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
  • Զարկերակային ճնշման մոնիտորինգ
  • Արտագնա կոնսուլտացիաներ (այդ թվում նաև մոտակա արտերկիր)
  • Հետևյալ հիվանդությունների ամբուլատոր բուժում և դիսպանսեր հսկողություն
  • Հիպերտոնիկ հիվանդություն
  • Սրտային անբավարարություն
  • Սրտի իշեմիկ հիվանդություն
  • Սրտի ռիթմի խանգարումներ
 
Copyright © 2005 - 2010 Arrhythmology Cardiology Center of Armenia LLC. All Rights Reserved
ADM 130 1.01 AM 06/2006 Վերջին
փոփոխությունները 05.06.2010
Rambler's Top100