Մեր գործը կատարում ենք հաճույքով
— Ձեր առողջության համար:
ACG in Russian    ACG in English    ACG in Armenian   
Մասնագիտական տերմինաբանության ցանկ ՀԱՍԿ-ում օգտագործվող տերմինաբանության ցանկ

ՀԱՍԿ-ը ապահովում է սիրտ-անոթների հիվանդություններով տառապող պացիենտների ամբողջական ախտորոշում, ամբուլատոր և ստացիոնար բուժում, ինչպես նաև դիսպանսեր հսկողություն: Կենտրոնի սրտաբանները անց են կացնում նաև հեռակա կոնսուլտացիաներ և կոնսուլտացիոն նպատակով մեկնում են տարածաշրջանի այլ երկրներ:

ՀԱՍԿ-ն անընդմեջ կատարելագործվում և զարգանում է` բարելավելով իր կողմից պացիենտներին ցուցաբերվող բուժօգնության որակն ու պայմանները: Այսօր ուրախ ենք հայտնել, որ մեր ձեռքբերումների թվին ավելացել է ևս մեկը` 2006թ.-ի օգոստոսի 14-ից սկսել է գործել ինտենսիվ թերապիայի բաժինը, որը հագեցված է բժշկական անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով: 8 մահճակալ ունեցող այս բաժինը հնարավորություն է տալիս շուրջօրյա որակյալ բժշկական հսկողություն ապահովել հետվիրահատական և ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող պացիենտների համար:

Կլինիկան հագեցված է ժամանակակից ախտորոշիչ սարքերով, ինչպես նաև տարբեր աստիճանի բարդության էնդովասկուլյար (ներանոթային) և առիթմոլոգիական սրտի վիրահատությունների կատարման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Կլինիկան մշտական կապի մեջ է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոնների հետ, մասնավորապես Sacred Heart Medical Center North West Pediatric Cardiology, ինչի շնորհիվ ապահովում է սրտաբանության և սրտային վիրաբուժության բնագավառներում ժամանակակից ձեռքբերումների ներդրումը իր առօրյա աշխատանքում:

Մեր գործունեության արդյունքների պարբերական վերլուծությունները վկայում են, որ ՀԱՍԿ ցուցանիշները համընկնում են STS միջազգային չափանիշների պահանջին:

ՀԱՍԿ-ը 2004թ.-ի նոյեմբերից նախաձեռնել է, համաձայն ISO 9001:2000 ստանդարտի միջազգային որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2010 թվականին` սերտիֆիկացմամբ: ISO ստանդարտի միջազգային որակի կառավարման համակարգի ներդրման գործում ՀԱՍԿ-ը համագործակցում է ISO Consulting ընկերության հետ:  

Խնդրում ենք Ձեզ լրացնել այս հարցաթերթիկը, որով Դուք կօժանդակեք ՀԱՍԿ ինտերնետային կայքի բարելավմանը: Շնորհակալություն աջակցության համար: >>>
Նորություններ
ՀԱՍԿ սեմինարներ, Գարուն 2010 ավելի
2009 թ. Մայիսի 1-ից ՀԱՍԿ-ի աշխատանքային ժամերն են. 9.00 – 20.00 Երկուշաբթի- Ուրբաթ, 10.00 – 17.00 Շաբաթ, Կիրակի – ոչ աշխատամքային.
Սրտային անբավարարության տնային բուժքույրական խնամք >>
ՀԱՍԿ գործունեության արդյունքները
View  Download
Copyright © 2005 - 2010 Arrhythmology Cardiology Center of Armenia LLC. All Rights Reserved
ADM 130 1.01 AM 06/2006 Վերջին
փոփոխությունները 08.03.2010
Rambler's Top100